Կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Լիվանովի եւ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցի հրաժարականի պահանջով են հանդես եկել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի աշխատակիցները, որոնք դեմ են ակադեմիայում անցկացվելիք «բարեփոխումներին»:
Նրանք կարծում են, որ բարեփոխումները կկործանեն ՌԳԱ-ն ու վնաս կհասցնեն երկրի գիտությանը: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:





























