ԱՄՆ-ի Վաշինգտոնի համալսարանի հետազոտողները փորձ են իրականացրել, որի ընթացքում ներկայացրել են ինտերֆեյսի աշխատանքը, որը թույլ է տալիս մի մարդու ուղեղից ինտերնետ-միացմամբ մեկ ուրիշին տեղեկություն փոխանցել:
Փորձի ընթացքում նրա հեղինակները՝ Ռաջեշ Ռաոն եւ Անդրեա Ստոկոն, գտնվել են համալսարանական քաղաքի տաբեր ծայրերում: Հատուկ սարքավորման օգնությամբ, որը նախատեսված է ուղեղի գործունեությունը բացահայտելու համար, Ռաոն կարողացել է մտքի հզորությամբ ստիպել Ստոկոյին շարժել մատը: Տեղեկությունը հաղորդողից ստացողին ուղարկվում էր հասարակ ինտերնետ-միացման միջոցով, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Հետազոտողների հաղորդագրության մեջ նշվում է, որ նախկինում նման փորձ իրականացվել է Դյուկի համալսարանի մասնագետների կողմից լաբորատոր առնետների մասնակցությամբ, այն ժամանակ, երբ համացանցի միջոցով նման «շփման» հնարավորությունը ներկայացվում էր առաջին անգամ:











