Գիտնականները Գրենլանդիայի սառույցների տակ հայտնաբերել են 750 կմ երկարությամբ եւ 800 մետր խորությամբ կիրճ, որը միլիոնավոր տարիներ առաջ կարող էր գետի հուն լինել:

Գիտնականները հետազոտել են ռադարներից ստացված եւ օդից արված նկարները եւ պարզել, որ Գրենլանդիայի սառույցների տակ անընդհատ կիրճ է, որը ձգվում է կղզու կենտրոնից դեպի հյուսիս: Տեղ-տեղ կիրճի լայնությունը հասնում է մինչեւ 10 կմ-ի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հետազոտողները կարծում են, որ այժմ կիրճը կարեւոր դեր է խաղում հալոցքային ջրերը օվկիանոս տեղափոխելու հարցում, իսկ մինչեւ Գրենլանդիայի սառույցով պատվելը՝ մոտ 4 մլն տարի առաջ, եղել է կղզու ջրային համակարգի մի մասը: