Թուրքիայում օգոստոսի 29-ին տեղի է ունեցել TAI ընկերության կողմից մշակված  Hurkus նոր ուսումնական օդանավի առաջին թռիչքը: Օդանավի փորձարկումները անցկացվել են Անկարայից ոչ հեռու՝ Ակինցիլար ավիաբազայում: Hurkus-ի թռիչքը շարունակվել է 33 րոպե եւ հաջող է համարվել: Առաջին թռիչքի ընթացքում օդանավը 2,9 հազար մետր վեր է բարձրացել:

Hurkus-ի մշակումն իրականացվում է 2006թ: Այն նախատեսված է 35 տարի ծառայելու համար: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Jane`s-ին: