Դեպի Մարս անվերադարձ թռիչքների պատրաստ է արդեն 165 հազար մարդ: Այս մասին հաղորդվում է Mars One նախագծի կայքում:

Ըստ եղած տեղեկությունների՝ նրանցից 140 հազարը օտարերկրացիներ են: Ամենամեծ թիվը կազմում են ամերիկացիները, չինացիները, բրազիլացիները, հնդուսները, ռուսները, բրիտանացիները, մեքսիկացիները, կանադացիները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախագծին մասնակցելու հայտերի թիվը գերազանցել է 100 հազարը, հիշեցնում է «Gazeta.Ru»-ն:

Ըստ ծրագիրը նախաձեռնողների, առաջին բնակիչները պետք է Մարսում լինեն մեկնարկից 10 տարի անց: Մինչեւ 2015-ի հուլիս կընտրվեն 24 թեկնածուներ, որոնք 7 տարիների ընթացքում կպատրաստվեն թռիչքին: