ԱՄՆ-ի հարավ-արեւելքում երկնքում օգոստոսի 28-ի գիշերը անցել է հինգ տարվա հետազոտությունների ընթացքում ամենապայծառ ասուպը. այն Լուսնից ավելի պայծառ է եղել, հաղորդում են NASA-ի երկնաքարերի բաժանմունքում:
Ասուպը(աստղագետները այդ կերպ են անվանում Վեներայից ավելի պայծառ երկնաքարերին) օգոստոսի 27-ին տեղական ժամանակով ժամը 22:30-ին(Մոսկվայի ժամանակով օգոստոսի 28-ին ժամը 11:30)հայտնվել է Թենեսի նահանգում երկնաքարերին հետեւող համակարգի ավտոմատ տեսախցիկներից մեկի ոսպնյակում: Երեք վայրկյանի ընթացքում նրա պայծառությունը հասել է 13 աստղային մեծության. այն մթագնել է Լուսնին, որն այդ պահին փայլել է երկնքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Երկնաքարերի բաժանմունքի ղեկավար Բիլ Կուկը երկնաքարի քաշը գնահատել է 50 կգ, չափը՝ մոտ 40 սմ: Նրա խոսքով, այդ «խոշոր քարի կտորը» մթնոլորտ է մտել 23.7 կմ/վ արագությամբ: Օգտագործելով տեսախցիկների տվյալները՝ գիտնականները հաշվել են երկնաքարի ուղեծիրը եւ եկել եզրակացության, որ այն շատ նման է Յուպիտերի ընտանիքի կարճաժամկետ գիսաստղերի ուղեծրին:











