Curiosity մարսագնացի շնորհիվ առաջին անգամ հաջողվել է արեւի խավարումը տեսնել Մարսի մակերեւույթից: Օգոստոսի 17-ին Mastcam տեսախցիկով արված երեք լուսանկարներում երեւում է Մարսի արբանյակներից մեկի՝ Ֆոբոսի ընթացքը արեւային սկավառակի վրայով:

Ֆոբոսը մարսիական երկնքում նկատելիորեն փոքր է արեւի սկավառակի երեւացող չափերից եւ ամբողջությամբ չէ այն ծածկել: Այդ իսկ պատճառով նկարներում երեւում է արեւի օղականման խավարում: Նկարում պատկերված լուսավոր շրջանը արեւի սկավառակն է, իսկ նրա ներսում մութ կետը Ֆոբոսն է, հաղորդում է «Միր-24»-ը:

Mastcam-ի տեսախցիկներից մեկի օպերատոր Մարկ Լեմմոնը նշել է, որ այդ իրադարձությունը առավելագույնս նման է  արեւի լիակատար խավարմանը, որը կարելի է տեսնել Մարսից: Մարսի վրա NASA-ի Curiosity մարսագնացն աշխատում է 2012թ.-ի օգոստոսի 6-ից: