«Ժառանգություն» կուսակցության օգոստոսի 30-ի հանրահավաքը Վանաձորում վերածվել է երկխոսության: Վանաձորի բնակիչները Րաֆֆի Հովհաննիսյանին եւ քաղաքական մյուս կուսակցությունների առաջնորդներին մեղադրել են միայն երեւանցիների մասին մտածելու եւ մարզերի բնակիչների շահերն անտեսելու համար:
«Երևանը եթե պայքարում է մենակ իր քաղաքի համար… ոչ մի արդյունքի չենք հասնելու, լավ իմացեք: Մի հատ Երևան ա Հայաստանում, ու դուք էլ էնտեղ եք ապրում ու չեք մտածում մեր մասին, սուտ ա, էս լրիվ զրույցները սուտ ա…մի հատ կռիվ ա պետք, զենք բաժանեք, ուրիշ ոչ մի բան»,- նշել է հավաքված քաղաքացիներից մեկը:
Ժառանգություն կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը արդարացել է, թե ինքն էլ ալավերդցի է, ու որ «Երեւանում էլ մի բան չի, բոլորն էլ ունեն արդարության խնդիր»:
Հանդիպմանը մասնակցել է մոտ 100 վանաձորցի:
Լուսանկարներն ու տեսանյութը`Էդվարդ Արզումանյանի











