Apple ընկերությունը սկսել է հին iPhone-ները հավելյալ վճարով նորերի հետ փոխանակելու գործընթացը։ Փոխանակումը կատարվում է ԱՄՆ-ի Apple Store խանութներում՝ հաջորդ սերնդի iPhone-ի նախնական ներկայացման նախաշեմին, որը նշանակված է սեպտեմբերի 10-ին։
Ցանկացողները iPhone-ը պետք է տանեն Apple Store, որտեղ մասնագետը կորոշի՝ ենթակա է այն փոխանակման, թե ոչ, եւ կսահմանի գինը։ Առավելագույն արժեքը, որի դիմաց Apple Store-ն ընդունում է սմարթֆոնը, կազմում է 280 դոլար, հայտնում է Bloomberg-ը։ Սպառողը կարող է հանձնել պայմանագրով ձեռք բերած սարքը, սակայն պարտավոր է վերագրանցել պայմանագիրը նույն պայմաններով։
Digit.ru-ն տեղեկացնում է, որ ծրագրի թողարկման մասին լուրերը շրջանառվում էին հուլիսից, երբ Apple-ի ղեկավար Թիմ Կուկը նշել էր, որ դեմ չէ trade-in-ին։ Համանման փոխանակման ծրագրեր ունեն նաեւ ամերիկյան եւ եվրոպական հայտնի վերավաճառողները եւ օպերատորները, օրինակ՝ Best Buy-ը, Verizon Wireless-ը եւ AT&T-ն։
Այլ երկրներում ծրագրի տարածման մասին տեղեկություններ չկան։





























