«Ծածկած շուկայի» մոտ հավաքված շուկայի նախկին աշխատողները քիչ առաջ հրմշտոց են սկսել՝ պահանջելով, որ Տիգրան Խզմալյանը եւ շուկայի վերակառուցման դեմ պայքարող մյուս ակտիվիստները հեռանան տարածքից (ֆոտոռեպորտաժ

Ոստիկաններն այս պահին շրջապատել են Խզմալյանին եւ բողոքողներին թույլ չեն տալիս մոտենալ նրան։ Շուկայի աշխատողները հայտարարել են, Խզմալյանը հայհոյել է իրենց։ Կինոռեժիսորը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ նման բան չի եղել եւ դա պարզապես սադրանք է։

«Այնտեղ շուկա չկա։ Միայն սուպերմարկետ է, իսկ հետեւում կամ բնակելի շենք է կամ գրասենյակային տարածքներ»,- ասել է Խզմալյանը։

Քիչ առաջ տարածք են հասել «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից»  նախաձեռնող խմբի անդամները։ Որպես շուկայի նախկին աշխատողներ ներկայացող բողոքարարները հարձակվել են նրանց վրա,  ծեծի ենթարկել, կոտրել ու պատռել նրանց ցուցապաստառները։ Ոստիկանները պահանջում են չխախտել հասարակական կարգը՝ հայտարարելով, որ խախտողները կենթարկվեն պատասխանատվության։