NASA-ի Hubble հեռադիտակը տիեզերքում աստղամիջյան գազի եւ փոշու զարմանահրաշ տեսքով ամպ է լուսանկարել, որը ստացել է IRAS 20324+4057 անվանումը: Արտաքնապես «շերեփուկ» հիշեցնող ամպը գտնվում է Կարապի համաստեղությունում, Երկրից 4,5 հազար լուսատարի հեռու:
Ամպի «գլխում» նախաաստղ կա, որը կարող է հսկայական Արեգակի վերածվել, որի զանգվածը 10 անգամ կգերազանցի մեր լուսատուինը: Նախաաստղի զարգացմանը, սակայն, ըստ երեւույթին կխանգարի ուլտրամանուշակագույն ռադիացիան, որը բխում է 15 լուսատարի հեռավորությունում գտնվող Կարապի OB2 տաք աստղերի կուտակումներից, հայտնում է SevenNews-ը:





























