Ֆայլափոխանակիչ եւ տորենտ-կայքերում հայտնվել է Windows 8.1- ի «պատրաստի» (RTM) տարբերակը, որը ներկայացվել էր օգոստոսի 23-ին: Ցանցում հասանելի են ISO-ֆայլեր` Windows 8.1-ի 32 եւ 64 դասակարգման տարբերակների համար` անգլերեն, չինարեն, ռուսերեն, գերմաներեն եւ ճապոներեն:

Քանի որ առաջիններից մեկը չինարեն տարբերակն է հայտնվել, ենթադրվում է, որ «արտահոսքի» աղբյուրը Չինաստանում է գտնվում, որտեղ կենտրոնացած են համակարգիչ արտադրող ձեռնարկությունները:

Windows 8.1-ի պարագայում Microsoft-ը փոխել է տարածման քաղաքականությունը:  RTM-տարբերակը կուղարկվի միայն արտադրողներին: ՏՏ մասնագետներն այն կստանան շարքային օգտվողների հետ միասին: Նախկինում, հայտնում է Lenta.ru-ն, MSDN եւ  TechNet ծառայությունների բաժանորդները կարող էին նախապես ձեռք բերել Windows-ը:

Windows 8.1-ի թողարկման ամսաթիվը հոկտեմբերի 18-ն է: