Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ-ում, տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է օգոստոսի 31-ին, ժամը 20.52-ին, որ կա տուժած, անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Վայք քաղաքի «1-03» ծառայության հերթապահը:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՊԵժո 207» մակնիշի 50А555-10 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել արտը, ինչի հետեւանքով, ուղեւոր` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 70-ամյաՍարսոնդե Մոբասակի Համզենը տեղափոխվել է Վայք քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են լավ:




























