Սեպտեմբերի 1-ին հրթիռակիր «Զենիթ- 2SБ», որը մեկներակել էր Բայկոնուրից, ուղեծիր է դուրս բերել կապի Amos-4 իսրայելական արբանյակը: 

Մեկնարկը կայացել է համաձայն գրաֆիկի, AMOS - Afro-Mediterranean Orbital System աֆրիկա-միջերկրածովյան  ուղեծրային համակարգի տիեզերական սարքավորման անջատումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 06:50-ին:

Այս պահին արբանյակը հանձնվել է մեկնարկը պատվիրողի կառավարմանը, գրում է Pravda.ru-ն:Կապի Amos-4 արբանյակը, որը պատրաստել է Israel Aerospace Industries Ltd. (IAI) կազմակերպությունը, նախատեսված է DTH, VSAT արբանյականյին ծառայությունների տրամադրման համար, ինչպես նաեւ լայնաշերտ ինտերնետ է տարածում Ռուսաստանի, Միջին Արեւելքի, Հարավարեւելյան ու Կենտրոնական Ասիայի տարածքում: