Վեստգեյմերի  անվան Գիտության ու տեխնոլոգիայի ինստիտուտի հայտնի ամերիկացի քիմիկոս Սթիվեն Բեները օգոստոսի 29-ին հանդես եկավ ցնցող հայտարարությամբ:Երկաբանական քիմիայի միջազգային կոնֆերանսի աշխատանքների շրջանակներում նա ապցուցել է, որ Մարս կյանքի գոյացման համար ավելի հարմար մոլորակ է:

«Ապացույցներ են կուտակվում նրա շուրջ, որ մենք իրականում մարսիացիներ ենք, որ կյանքն ի սկբանե եղել է Մարսի վրա, հետո նոր երկնաքարերի շնորհիվ փոխադրվել Երկիր»,- ասվում էր նրա ելույթի ժամանակ: Հայտնի է, որ կենսագոյացման  մոդելավորման գործընթացքում բիոքիմիկները բախվել էին այսպես կոչված «ջրային պարադոքսի». կյանքի ծագման պահին Երկիր մոլորակը ամբողջովի ջրով ծածկված է եղել: Ու թեեւ այն անհրաժեշտ է կյանքի զարգացման համար, սկզբնական փուլում ջուրը կործանում է բիոպոլիմերները(այդ թվում ԴՆԹ եւ ՌՆԹ), որոնք կյանքի հիմանական քիմիական բաղադրիչներ են:

Բերների կարծիքով նա կարողացել է ապացուցել լուծույթում կենսագոյացման սկսզբանակն փուլում օրգանական նյութերի պահպանման համար բավական քանակությամբ բորի ու թթվային մոլիբդենի առկայությունը: Երկրաբանական զարգացման ժամանակակից ձեւերի համաձայն այդ տարրերը հնագույն Երկիր մոլորակի վրա չեն եղել: Դրանց գոյության համար մեր մոլորակի վրա բավարար քանակությամբ թթվածին չի եղել, եւ բավական բարձր է եղել խոնավության մակարդակը, ի տարբերություն Մարսի, որն ըստ նրա հիպոթեզի, բավարարում է սահմանված պայմանները: