NASA-ի մասնագետները պատրաստվում են գիսաստղ բռնել՝ այն մանրամասն հետազոտելու համար: Տիեզերական գործակալությունում ներկայացրել են առաջիկա յուրահատուկ առաքելության մանրամասները:
Տիեզերական մարմինը պատրաստվում են բռնել անօդաչու զոնդի օգնությամբ, այնուհետ այն հասցնել Լուսնի ուղեծրին, որտեղ էլ կուղարկեն աստղագնացների: Իհարկե, գործողության հիմնական մասը տեղի կունենա 2021թ.-ից ոչ շուտ, հաղորդում է Vesti.ru-ն:
NASA-ի գիտնականները համոզված են՝ Տիեզերքի ծագման գաղտնիքները թաքնված են գիսաստղերի ներսում: Ամերիկյան տիեզերական գործակալությունում ներկայացրել են թերեւս վերջին տասնամյակների ամենախոշոր հետազոտական ծրագիրը: Եթե նախկինում ուսումնասիրում էին Երկիր մոլորակի վրա հայտնված գիսաստղերի բաղադրությունը, ապա նմուշները կվերցնեն անմիջապես տիեզերքից:
Նախագծի ամենահետաքրքիր փուլը տեղի կունենա 2021թ.-ին. տիեզերական «Օրիոն» պարկուճի օգնությամբ աստղագնացները կմիանան գիսաստղին, վայրէջք կկատարեն նրա վրա, մի քանի օր կանցկացնեն այնտեղ, կվերցնեն փորձնմուշներ: «Օրիոնի» առաջին մեկնարկը նախատեսվում է անցկացնել 2017թ.-ին՝ ծանր հրթիռակրի օգնությամբ:





























