Թեհրանը դեմ է հանդես գալիս արեւմտյան երկրների կողմից Սիրիայում ամեն տեսակի «արկածախնդրության» եւ կոչ է անում սիրիական կոնֆլիկտի հակամարտող կողմերին դիմել երկխոսության՝ իրավիճակին քաղաքական լուծում տալու համար, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարզիյե Աֆհամը:

«Մենք չենք ձգտում արագորեն քննադատել ստեղծված իրավիճակը: Մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք՝  տարածաշրջանում ամեն տեսակի արկածախնդրության դեմ հանդես կգանք, քանի որ դա ծանր հետեւանքներ կունենա, առավել եւս  երբ տարածաշրջանը պայթունավտանգ է դարձել: Եւ դա կհանգեցնի նոր ճգնաժամի»,- հայտնել է Աֆհամը՝ որպես ԱԳՆ ներկայացուցիչ պաշտոնապես նշանակվելու արարողության ավարտին, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ընդ որում նա նշել է, որ սիրիական կոնֆլիկտի կողմերը պետք է երկխոսություն սկսեն՝ Սիրիայում ստեղծված իրավիճակի քաղաքական կարգավորման համար:

«Սիրիական կոնֆլիկտի բոլոր կողմերը պետք է բանակցություններ սկսեն իրավիճակի քաղաքական կարգավորման համար»,- հավելել է Աֆհամը: