Իրանում ազատ են արձակել ութ սլովակ դելտապլաներիստներից վեցին, որոնց կալանավորել էին այս տարվա մայիսին` լրտեսության մեղադրանքով: Այդ մասին հայտնել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, որը նրանց Թեհրանից Բրատիսլավա է բերել կառավարական օդանավով:
Ֆիցոն նշել է, որ «Սլովակիայի դիվանագետները գրեթե քառորդ տարի բանակցություններ էին վարում նրանց ազատագրման վերաբերյալ», հավելելով, որ իրենք ծրագիր ունեն, «թե ինչպես ազատեն բանտարկված մյուս երկու քաղաքացիներին», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սլովակ դելտապալներիստներին մեղադրել էին թռիչքի ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները լուսանկարելու համար: Կալանավորելու ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել էին պրոֆեսիոնալ լուսանկարչական սարքեր եւ ռադիոհաղորդիչներ, որոնց մուտքն Իրան արգելված է:





























