Թայվանական HTC-ի թոփ-մենեջերներին ձերբակալել են ընկերության կոռպորատիվ գաղտնիքները հրապարակելու համար: Այդ նորության ֆոնին ընկերության արժետոմսերի գինը կտրուկ նվազել է:

Խոսքն ընկերության՝ ղեկավար պաշտոններ զբաղեցնող 3 աշխատակիցների մասին է: Նրանցից երկուսը կալանավորված են, մեկը գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

«Hi-Tech Վեստիի» տեղեկություններով՝ կասկածյալները ծրագրում էին բոնուսներ ստանալուց հետո դուրս գալ աշխատանքից եւ սեփական ընկերություն հիմնադրել՝ Xiaoyu անվանումով: