Ռուսաստանը մեզ համար ամենակարեւոր բարեկամ պետությունն է, ամենակարեւոր տնտեսական գործընկերը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում կայացած հանրահավաք-հանդիպմանժամանակ նշել է ԲՀԿ առաջնորդ, այդ բուհի կառավարման խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Ռուսաստանն այսօր մեր երկրի անվտանգության համակարգի պահպանման կարեւորագույն ռազմական գործընկերն է: Ռուսաստանում այսօր ապրում է մեկ միլիոնից ավելի հայություն, որոնք աշխատում են, գումար վաստակում, ուղարկում Հայաստան, օգնելով ընտանիքին եւ հարազատներին: Այնպես որ, ես չեմ կարծում, որ որեւէ հայ մարդ կցանկանա հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում: Ես չեմ կարող պատկերացնել, որ մեկը կարող է լինել այդպիսին»,-ասել է Ծառուկյանը:

Նա խոսել է նաեւ արտագաղթի մասին, նշելով, որ դրա պատճառն այն է, որ մարդիկ ճար չեն գտնում հայրենիքում գումար վաստակելու եւ նորմալ ապրելու համար, այնինչ արտերկրում դա գտնում են, ու տանում նաեւ ընտանիքներին: