Acer ընկերությունը գովազդել է շուկայում հայտնված առաջին սմարթֆոններից մեկը հանդիսացող Liquid S2-ը, որը կարող է Ultra HD (4K) ձեւաչափով եւ 3840 х 2160 պիքսել լուծումով տեսագրություն նկարահանել, ինչը չորս անգամ գերազանցում է Full HD ձեւաչափով լուծմանը: Նորույթը գովազդել են Բեռլինում կայանալիք IFA ցուցադրության շեմին եւ կներկայացվի միջոցառման ընթացքում՝ սեպտեմբերի 6-ից 11-ն ընկած ժամանակահատվածում:
Acer Liquid S2-ը հագեցած է 6 դյույմ չափով IPS էկրանով, որն ունի 1920 x 1080 պիքսել լուծում (368 ppi), ծածկված է պահպանիչ Gorilla Glass 3 ապակիով, ունի 2.2 ԳՀց հաճախականությամբ ու 3300մԱ/ժ ծավալով մարտկոց ունեցող 4 միջուկային Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր: Սմարթֆոնի չափերն են 166 x 86 x 9 մմ: Քաշը չի նշվում, հայտնում է CNews-ը:
Օպերատիվ հիշողության ծավալը 2 ԳԲ է՝ 16 ԳԲ-ով ավելացնելու հնարավորությամբ: Առկա հիշողությունը կարելի է ավելացնել մինչեե իսկ 128 ԳԲ ծավալով հիշողության քարտի միջոցով: Սարքավորմանը հասանելի է տվյալների փոխանցման 150Մբիթ/վ արագությամբ 4G (LTE չափանիշ) կապը:
Մոդելն աշխատում է Android 4.2.2 ՕՀ-ի ղեկավարմամբ, որի վրա տեղադրված է Acer Float գրաֆիկական վահանակ: Acer Liquid S2-ը նախատեսվում է վաճառքի հանել հոկտեմբերի վերջին: Ընկերությունում արժեքի մասին դեռ ոչինչ չեն հայտնում:





























