Շվեյցարիայի փոստն օգտատերերին առաջարկել է փոստային կապի ծառայությունների համար վճարել SMS-ների օգնությամբ: Նամականիշ գնելու եւ այն ծրարի վրա փակցնելու փոխարեն, հիմա կարելի է «նամականիշ» բառը SMS ուղարկել 414 համարին: Հաղորդագրության արժեքը կազմում է 1,2 շվեյցարական ֆրանկ:

Պատասխան հաղորդագրությամբ օգտատերը ստանում է կոդը, որը պետք է գրել ծրարի վերին անկյունում:

SMS հաղորդագրությունների միջոցով վճարումների համակարգը դեռեւս թեստային ռեժիմում է, որը կտեւի մեկ տարի:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Շվեյցարիայի փոստն առաջինը չէ նման նորարարություն կիրառելու հարցում: 2008 թվականին նման ծառայություն է գործարկվել նաեւ Գերմանիայում, իսկ 2011-ին՝ նաեւ Դանիայում եւ Շվեդիայում: