Ռուսաստանի ԱԻՆ-ը սեպտեմբերի 3-ին հայտարարել է Ամուրի Կոմսոմոլսկի շրջանում ջրի մակարդակի կտրուկ բարձրացման մասին: Այն երկու օրում կարող է բարձրանալ 20-40 սմ-ով: Սեպտեմբերի 3-ի առավոտյան ջրի մակարդակը հասել է 820 սմ-ի:
Սպասվում է, որ սեպտեմբերի 11-15-ին ջրի մակարդակը կհասնի 930-980 սմ-ի:
Արդյունքում ջրի տակ կանցնեն 600 տներ, որոնցում 50 հազ. մարդ է ապրում:
Ամուրի Կոմսոմոլսկում այժմ շարունակվում է պատվարների եւ պաշտպանիչ ամբարտակների կառուցումը: Աշխատանքներին մասնակցում է ավելի քան 600 մարդ եւ 140 միավոր տեխնիկա:
Իրավիճակի վատթարացման կապակցությամբ քաղաք են մեկնել Խաբարովսկի նահանգապետի պաշտոնակատար Վյաչեսլավ Շպորտը եւ ԱԻՆ-ի ղեկավարի տեղակալ Սերգեյ Շլյակովը, հայտնում է lenta.ru-ն:
Խաբարովսկում Ամուրի մակարդակը մեկ օրում բարձրացել է 5 սմ-ով՝ սեպտեմբերի 3-ին կազմելով 802սմ, հայտնում է ԱԻՆ-ը:
Ամուրի Կոմսոմոլսկում եւ Խաբարովսկում ջրհեղեղների պատճառով օգոստոսի 9-ից արտակարգ դրություն է հայտարարվել: Նախկինում գետի առավելագույն մակարդակը գրանցվել էր 1897թ.՝ հասնելով 642 սմ:











