«Սկոլկովո» հիմնադրամի վենչուրային կառույցների ներկայացուցիչները մտադիր են Հայաստան այցելել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հաղորդել Ռուս-հայկական ինովացիոն համագործակցության կենտրոնի գործադիր տնօրեն Յուրի Գասպարյանը:
«Պատվիրակությունը պետք է օրերս ժամաներ, սակայն մի շարք խնդիրների պատճառով այցը ստիպված էին հետաձգել: Հուսով ենք հյուրերին ընդունել 1,5-2 ամսից: Վերջնական ժամկետները դեռ չեն համաձայնեցվել»,-ասել է Գասպարյանը:
Այցի ընթացքում մասնագետները կայցելեն Հայաստանի մի շարք ընկերություններ եւ գիտահետազոտական ինստիտուտներ: Հայ գիտնականներ իրենց հերթին, կներկայացնեն իրենց նորարարական նախագծերը:
«Սկոլկովո» նորարական կենտրոնը նոր հիմնադրվող գիտական քաղաք է:





























