Ռամզան Քադիրովի դժգոհությունն ու Չեչնիայում «բջջային հիսթերիան», ամենայն հավանականությամբ, ստիպել են Ռուսաստանի խորհրդանիշի մրցույթը կազմակերպողներին ձայների վերահաշվարկ իրականացնել:
«Ռոսսիա 10» նախագծի կազմակերպիչները հաղորդել են, որ որոշում են կայացրել տեխնիկական աուդիտի ենթարկել ստացված տվյալները՝ տեխնիկական անսարքության պատճառով առաջացած թյուրիմացությունները շտկելու համար:
Քադիրովը գոհ է մնացել այդ որոշումից՝ հույս հայտնելով, որ «այդ կերպ կպարզվի ճշմարտությունն ու միլիոնավոր ռուսներ կրկին կվստահեն մրցույթին», փոխանցում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:





























