Ֆիննական Nokia հեռահաղորդակցման ընկերության բաժնետոմսերի արժեքը ավելի քան 40 տոկոսով ավելացել է այն բանից հետո, ինչ ընկերությունը հայտարարել է ընկերության՝ Microsoft-ի կողմից ձեռք բերվելու մասին: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:
Microsoft-ը 7,17 միլիարդ դոլարով Nokia-ից գնում է բջջային հեռախոսների բիզնեսը http://news.am/arm/news/169403.html
Ֆիննական ընկերությունը, որը ժամանակին առաջատար էր բջջային հեռախոսների շուկայում, վերջին տարիներին ճգնաժամի մեջ էր՝ զիջելով իր մրցակիցներ Samsung-ին եւ Apple-ին:




























