ԱՄՆ գիտնականները հաշվարկել են, թե մոտավորապես որ շրջանում է ընկել Երկրի վրա սառցե դարաշրջանի պատճառ հանդիսացող երկնաքարը: նրանց տվյալներով՝ սերկնային մարմինն ընկել է կանադական Քվեբեկ նահանգի ներկայիս տարածքում:

Մասնագետները կարծում են, որ երկնաքարի անկումը, որը տեղի է ունեցել 13 000 տարի առաջ, կլիմայի կտրուկ փոփոխություն է առաջացրել, ինչը ոչնչացրել է Հյուսիսային Ամերիկայի մեգաֆաունան, փոխանցում է Ledn.info-ն:

Հետազոտողները կարծում են, որ հենց այդ շրջանում են կտրուկ փոփոխություններ առաջացել նաեւ հնագույն մարդկանց կենսակերպում. Նրանք սկսել են գյուղատնտեսությամբ եւ հավաքչությամբ զբաղվել: