Գերմանիայի ՌՕՈւ-ի Euro Hawk թռչող սարքը առանց լիցքավորման երկարատեւ թռիչքի ռեկորդ է սահմանել, ասվում է Northrop Grumman ընկերության մամուլի ծառայությունում:
Ընկերության տվյալներով՝ Euro Hawk-ը օգոստոսի 8-9 25,3 ժամ տեւողությամբ թռիչք է իրականացրել: Թռիչքի բարձրությունը կազմել է 17,9 հազար մետր:
Ներկայումս անօդաչու թռչող սարքը մասնակցում է փորձարկումների ծրագրի: Ինչպես սպասվում է, Euro Hawk-ի ամառային փորձարկումները կտեւեն մինչեւ այս տարվա սեպտեմբերի վերջ, փոխանցում է «Lenta.Ru»-ն:
2011-ի հուլիսին սարքը տրանսատլանտյան թռիչք է իրականացրել:
Euro Hawk անօդաչու թռչող սարքերի մշակումն իրականացվում է 2007թ-ից:





























