Էստոնիայում հորթ են կլոնավորել: Հուլիսի վերջին ծնված կենդանուն այսօր ցույց են տվել Տարտուի համալսարանում:

Նախագծին մասնակցել են Ագրարային համալսարանը, Տարտուի համալսարանը եւ Վերարտադրողական բժշկության տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախագծի գաղափարն այն է, որ երբ կլոնավորված հորթը մեծանա, կարողանա կաթ տալ, որը հարուստ լինի աճի հորմոնով: Այն հետագայում հնարավոր կլինի առանձնացնել կաթից եւ օգտագործել դեղարտադրության ոլորտում: Ենթադրվում է, որ տրանսգենային տեխնոլոգիայի նման ներդրումը հնարավորություն կտա նվազեցնել դեղերի արտադրության արժեքը եւ բարձրացնել մարդկանց բուժման որակը: