Երկրի կողքով ոչ մեծ աստերոիդ է անցել: Այն հնարավոր է եղել հայտնաբերել միայն նախօրեին՝ ԱՄՆ Մաունթ-Լեմոն աստղադիտարանի գիտնականների կողմից: Նրանց հաջողվել է հաշվարկել աստերոիդի չափերը՝ մոտ 7 մետր: Գիտնականներն անմիջապես հայտարարել են, որ այն ոչ մի վտանգ չի ներկայացնում: Աստերոիդը Երկրի վրայով կանցնի 223 հազար կմ:

Պարզվել է, որ աստերոիդը պատկանում է Ապոլոնի ընտանիքին, հաղորդում է «Պետերբուրգյան օրագիրը»: