Հռոմի պապական հայկական կոլեգիայի ռեկտոր Գեւորգ Նորադունգյանը նորությունների «Aleteia» կայքին հայտարարել է , որ սիրական ապստամբներին քիչ է հետաքրքրում ժողովրդավարության տարածումը: Այդ մասին գրում է «CatholicCulture» կայքը:

«Մենք տեսնում ենք «ժողովրդավարների», որոնք բավականություն են ստանում իրենց հակառակորդների գլուխը կտրելիս, ուտելով հավատարիմ զինվորների սրտերը, կրակ արձակելով բեռնատարների վարորդների ուղղությամբ, որոնք չգիտեն առավոտյան ու երեկոյան աղոթքների մասին»,- ասել է Գեւորգ Նորադունգյանը:

Անդրադառնալով ամերիկյան ռազմական ներխուժման հարցին, հոգեւորականը հարցրել է, թե կլինե՞ր արդյոք նմանատիպ արձագանք միջազգային հասարակության կողմից, եթե Սիրիան քիմիական զենք կիրառեր Իրանի դեմ: Նա հավելել է. «Մենք հաճախ բավական ուշ ենք հասկանում, որ ազատության ու ժողովրդավարության համար պատերազմներին աջակցելը հանգեցնում է հակառակ արդյունքների: Այն պահից ի վեր, երբ սկսեցին պայքարել ահաբեկչության դեմ, այն առավել լայնորեն տարածվեց: Երբ հանդես եկան ամբողջատիրության դեմ, առավել քիչ բացասական հետեւանքներով սահմանափակումներ առաջադրող դիկտատորներից, մենք անցանք առավել խոշորներին, նույնը ծայրահեղականության դեմ պայքարում:

Նորադունգյանը կոչ է արել Արեւմուտքին «խղճի լուրջ փրձություններ անցնել, վերանայել 20 տարում պատերազմների հետեւանքներն ու դրանցից դասե քաղել: Արդյո՞ք այդ պատերազմները հասել են իրենց նպատակներին: Ազատ ու ժողովրդավար է արդյո՞ք հիմա Իրաքը»:

Նա հավելել է. «Բնականաբար, ես չեմ պաշտպանում դիկտատորներին: Սակայն իմ հարցը, որպես քրիստոնյա, հետեւյալն է. արդյոք միլիոնավոր զոհերն ու երկրի իրավիճակի ապակայունացումը միակ եղանակն են ու միակ գինը, որը ստիպված ենք լինելու վճարել դիկտատորից ազատվելու համար»:

Հոգեւորականի խոսքով քրիստոնյաները կանգնում են ոչ թե լավ ընտրության, այլ դաժան իրականության առաջ: «Ի՞նչ եղավ Թուրքիայի քրիստոնյաների հետ: Իսկ ո՞ր են Իրանի, Եգիպտոսի քրիստոնյաները: Ինչե՞ր են նրանք վերապրում: Սիրիայի քրիստոնյաները տեսնում են անհեթեթություն, կեղծ պատերազմներ, որոնք մղվում են երկիրը ապակայունացնելու եւ կործանելու համար, ստիպում նրանց գաղթել անհայտ ուղղությամբ, սկսել կյանքը նոր էջից եւ լքել այն երկիը, որը պահպանում է իրենց պատմությունն ու մշակույթը, իրենց քրիստոնեական ինքնությունը»,- ընդգծել է Գեւորգ Նորադունգյանը: