Կանադայում Սասկաչեւանի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Նեպերի վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ քիթ քչփորելն , իհարկե, այդքան էլ հաճելի չէ, սակայն օգտակար է: Սովորույթի օգուտը կայանում է նրանում, որ մատի միջոցով քթի տարբեր ընկալիչներով շերտի մերսումը նպաստում է ուղեղի աշխատանքին: Եւ նրանք, ովքեր սիրում են քչփորփլ քիթը, ժամանակի ընթացքում ավելի խելացի են դառնում, քան նրանք, ովքեր շրջապատի ազդեցությամբ չեն քչփորում:
Բացահայտումների ֆոնի վրա ճապոնական հայտանգործությունը է արհեսատական քիթը, տարօրինակ է դառնում: Ըստ մտահաղացման, դրանք կօգտագործեն թույլ կամք ունեցող այն մարդիկ, ովքեր չեն կարողանում պայքարել մատը քիթը տանելու սովորույթի դեմ:
Հայտնագործումն անվանել են «Խոժիրերուն դեսու»՝ քչփորելու քիթ: Վաճառքի է հանվել չորս մեծության քթանցքներով քիթ՝ փոքր, միջին, մեծ կամ շատ մեծ տրամաչափի քթանցքներով: Կարելի է ընտրել մատին համապատասխան: Ինչպես նաեւ կարելի է ընտրել գույնը՝ մարմնագույն կամ անգույն, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Գիտնականները չեն ողջունում հայտնագործությունը՝ քչփորել արհեստական քիթը անօգուտ զբաղմունք է: Իր քիթը «Խոժիրերուն դեսու»-ով փոխարինած մարդը զրկվում է մուկուսներից, ինչն առանձնահատուկ օգուտ ունի: Ավստրիացի պրոֆեսոր Ֆրիդրիխ Բիշինգերը եւ կանադացի Սքոթ Նեպերը հավաստիացնում են. դրանք պարունակում են հականեխիչ սպիտակուցների խառնուրդ: Հայտնվելով օրգանիզմում, դրանք բնական հակաբիոտիկի դեր են խաղում:





























