Google-ը ծրագրում է 2014-ին Google Glass-ի համար ծրագրերի հատուկ խանութ թողարկել: Glass-ի համար ծրագրերի հատուկ խանութի մասին ոչ պաշտոնական տեղեկատվությունը հայտնվել է The New York Times-ի՝ հանգստյան օրերին թողարկվող համարի հեղինակային նյութում, սակայն ընկերությունը միայն հիմա է հաստատել այդ ծրագրերը:

Միաժամանակ Google-ի ներկայացուցiչները չեն մանրամասնում՝ դա լինելու է առանձին խանութ, թե արդեն գոյություն ունեցող օնլայն-խանութի կամ Google Play կոնտենտի առանձին բաժին: Այս մասին հաղորդում է Digit.ru-ն: