Չիլիում Սերո-Տոլոլո աստղադիտարանում մեկնարկել է DES (The Dark Energy Survey) հինգ տարի տեւողությամբ փորձը, որի նպատակը մութ էներգիայի որոնումն է: Գիտնակաները ծրագրում են մանրամասն հետազոտել գիշերային երկնքի մեկ ութերորդ մասը եւ ուսումնասիրել Տիեզերքի ընդլայնումները:

Հետազոտության ընթացքում տվյալների հավաքումը իրականացվել է չորս մետրանոց «Բլանկո» աստղադիտակի օգնությամբ, որ ունի հատուկ թվային ֆոտոխցիկ: Նրա ընդլայնումը 570 մեգապիքսել է, ընդ որում պատկերի կլանումը կազմում է 5 հազար քառակուսի աստիճան: Դա թույլ է տալիս գիտնականներին առավել տեղեկություններ ունենալ մութ էներգիայի վերաբերյալ, որն ըստ ժամանակակից չափումների, կազմում է Տիեզերքում առկա ողջ մատերիայի մոտ 74 տոկոսը, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Nature-ին:

Մութ էներգիայի հասկացությունը տիեզերագիտության մեջ հայտնվեց  որպես Տիեզերքի արագ ընդլայնման ֆենոմեն: Այն պետք չէ շփոթել մութ մատերիայի հետ: