Քալիֆորնիայի համալսարանի նյարդաբանները իմպլանտ են ստեղծել, որը ստացել է «դեպի ուղեղ պատուհան» պայմանական անվանումը: Այն թույլ է տալիս բժիշկների գանգոսկրի միջով տեսնել ուղեղը:

Իմպլանտանտը ստեղծել են կոնքա-ազդրային հոդի ու ատամների պսակների կերամիկական իմպլանտների պատրաստման համար կիրառվող թափանցիկ նյութից, հաղորդում է Meddaily-ն:

Գիտնականների խոսքով, հենց իմպլանտի միջոցով նրանք ուղեղին կարող են լազերային ճառագայթներ հասցնել, որոնց միջոցով կբուժեն քաղցկեղի կամ  պարարիչի հետեւանքները:

Առանց իմպլանտի նման բուոժում իրականացնելու համար բժիշկները ստիպված էին լինում հեռացնել, ապա հետ տեղադրել գանգոսկրի մի հատվածը: Նոր իմպլանտը բուժման ընթացքում կարող է մնալ տեղում:

Այն ստեղծել են ցիրկոնիումից, իտրիումի կայուն օքսիդից: Պատրաստման հատուկ եղանակի շնորիհիվ այն թափանցիկ տեսք ունի:

Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Ջոն դունկանի խոսքով իմպլանտը թույլը կտա բժիշկներին առաջընթաց ունենալ: Սա ուղեղի վրա ներազդելու նվազագույն ինվազիվ մեթոդն է: