NEWS.am-ը ներկայացնում է բրիտանացի լրագրող, Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս Դե Վաալի հոդվածը, որը հրապարկվել է Քարնեգիի մոսկովյան կենտրոնի կայքում:
Այս հայտարարությունը բավական անսպասելի էր: Հայաստանի նախագահ Սերժ Սաչգսյանը կարճատեւ այց կատարեց Մոսկվա: Բոլորը գիտեին, որ օրակարգում դրված էր միայն մեկ հարց՝ Վլադիմիր Պուտինի առաջարկը Հայաստանին միանալ Եվրասիական Միության իր նախագծին: Եւ օրվա վերջում մենք հաստատեցինք, որ սա այնպիսի առաջարկ էր, որից Սարգսյանը չէր կարող հրաժարվել: Նա հայտարարեց, որ Հայաստանը միանա Միությանը:
Երբ հայտարարվեց այս մասին, ես Ֆեյսբուքում հետեւում էի հայերի դժգոհությանը, ովքեր աղոթում էին, որ ամեն բան այլ կերպ ընթանա: Բայց արդյո՞ք հնարավոր էր: Այս ամառն, իհարկե, հայաստանյան ղեկավարության համար թեժ էր ու երկար: Եվրոպական Միության հետ բանակցությունների ընթացքը նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք հանդիպման նախօրեին արագացավ: Հայերին հայտնեցին, որ իրենք կարող են վավերացնել ասոցացման համաձայանգիրը, սակայն ցանկության դեպքում կարող են նաեւ ԵՄ հետ ստեղծել ազատ առեւտրի ընդարձակ գոտի, ինչը կխոչընդոտեր Մաքսային միություն մուտք գործելուն եւ առաջին հերթին այն պատճառով, որ սակագների մակարդակն անհամատեղելի է:
Ռուսատանի պատասխանն ուղղակի էր: Նա հրապարակեց Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին զանգվածային հարձակման սպառազինություններ վաճառքի մասին տեղեկատվություն: Պուտինը մի քանի տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կարճատեւ այցելություն կատարեց Բաքու:
Հայ պաշտոնական անձիք խոստովանում են, որ սա անվտանգության հետ կապված հարց էր, որ իրենք չէին կարող կորցնել իրենց միակ խոշոր ռազմական դաշնակցին: Մոսկվայում Սարգսյանը հայտարարեց.«Ես բազմիցս նշել եմ, որ երբ հանդիսանում ես ռազմական անվտանգության մեկ համակարգի անդամ, հնարավոր չէ ու արդյունավետ չէ մեկուսանալ համապատասխան տնտեսական միջավայրից»:
Սարգսյանը ընդգծել է, որ այս որոշումը չի նշանակում հրաժարվել ԵՄ-ից: Ճիշտ է, որ Վիլնյուսում ասոցացման համաձայնագրի քաղաքական մասում դեռ հնարավոր են համաձայնություններ, սակայն տնտեսական ինտեգրացիայի նախագիծն արդեն անհնար է:
Հայաստանի կառավարությունում դժգոհում են, որ ԵՄ-ը իրենց մանեւրելու քայլ չթողեց, եւ դա այդպես է, քանի որ բրյուսելյան բյուրոկրատիան անհարմար մեքենա է: Սակայն սա կարելի նմանեցնել մի քանի տարի տեւողությամբ նաեւ դանդաղ ընթացող ավտովթարի: Եւ՛ Սարգսյանի գրասենյակը, եւ՛ Ռոբերտ Քոչարյանի ընդունել էին Ռուսաստանի կողմից երկրի տնտեսության կլանումը, ինչը թույլ էր տալիս իրենց պահպանել քաղաքական վերահսկողությունն ու եվրոպական ոճով մրցակցության չենթարկվել: Երբ Սարգսյանը փորձեց զգուշորեն վերանայել այս գործարքը, նա այլեւս ընտրության հնարավորություն չուներ:
Ինչ վերաբերում է ռուսներին, նրանք այս խաղը շատ խելացի վարեցին: Սակայն, իհարեկ, Հայստանը չէ գլխավոր նպատակը. գլխավոր նպատակը Ուկրաինան է: Այժմ Կեւի նկատմամբ ճնշումն էլ ավելի կուժեղանա:





























