Mail.ru Group ընկերությունը Facebook-ում  իր բաժնեմասը վաճառել է 525 մլն դոլարով: Ընկերությունը վերջնականապես դուրս է եկել Facebook-ի կապիտալից՝ ազատվելով բաժնետոմսերից: Եղած տվյալնորով՝ դրանք իրացվել են 2013թ. հուլիս-օգոստոս ամիսներին, հայտնում է gazeta.ru-ն: Հայտնի չէ, թե ում են փոխանցվել արժեթղթերը, գրում է lenta.ru-ն:

Mail.Ru Group-ի հաղորդած տվյալներով՝ Facebook-ի բաժնետոմսերը վաճառվել են   յուրաքանչյուրը 37 դոլարով:  Nasdaq բորսայում Facebook-ի արժեթղթերի արժեքը հուլիս-օգոստոս ամիսներին տատանվել է 26 դոլարի սահմաններում: Օգոստոսի կեսերից սոցցանցի բաժնետոմսերի արժեքը սկսել էր աճել, սեպտեմբերին այն բարձրացել էր 42-ի:

Հիշեցնենք, Mail.Ru Group-ը նախորդ տարվանից աստիճանաբար սկսել էր կրճատել Facebook-ում  իր բաժնեմասը: