«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգեւատրել է Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Այս ամռան ամենահիշարժան ակնթարթը» մրցույթի հաղթողներին:

Պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել «ԱրմենՏել»  ընկերության Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում, որտեղ հրավիրվել էին եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները: 

«ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Այս ամռան ամենահիշարժան ակնթարթը» մրցույթի հաղթող երեւանաբնակ Մովսես Աբրահամյանին հանձնել է  գլխավոր մրցանակը`  Samsung GT/P 7500 պլանշետ: Եզրափակիչ փուլ անցած 4 մասնակիցներ` Երեւանի եւ Կոտայքի մարզի բնակիչներ Արմինե Մամյանը, Անուշ Մուրադյանը, Արթուր Աբրահամյանը եւ Մայիս Համբարձումյանը պարգեւատրվեցին  հուշանվերներով եւ պատվոգրերով: Հանձնաժողովի համակրանքին արժանացած երկու մասնակից` Ալեքսեյ Հայրապետովը եւ Արտակ Բարսեղյանը, ստացան խրախուսական նվերներ:

«ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, ովքեր ցուցաբերցին յուրահատուկ ստեղծագործական մոտեցում եւ վառ երեւակայություն` կիսելով մեր հետ իրենց ամռան վառ ակնթարթները: Սոցիալական քաղաքականության շրջանակում մեր ընկերության հիմնական նպատակն է խրախուսել այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքի շնորհիվ պարգեւում են ուրախություն շրջապատի մարդկանց եւ գեղեցկացնում նրանց կյանքը: Եղե´ք ավելի ակտիվ, հետեւե´ք Beeline Armenia էջի նորություններին, քանի որ ամենահետաքրքիր անակնկալները դեռ առջեւում

են», - նշել է «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Այս ամռան ամենահիշարժան ակնթարթը» խորագրի նեքո մրցույթն, որը նվիրված էր ամռան հետ կապված հետաքրքիր եւ ուշագրավ ակնթարթներին, մեկնարկել էր օգոստոսի 26-ին եւ անցկացվել է Beeline Armenia պաշտոնական էջում: