Ամերիկյան հատուկ ծառայությունները ակտիվորեն գործում են Facebook, Twitter, MySpace и LinkedIn սոցիալական ցանցերում։ Newsru.com-ի հաղորդմամբ, ամերիկյան իրավապաշտպան Electronic Frontier Foundation (EFF) կազմակերպությունը ԱՄՆ պետական կառույցներից ստացել է փաստաթղթեր, որոնք վերաբերում են հատուկ ծառայությունների աշխատաիցների կողմից սոցիալական ցանցերում տեղեկատվության հավաքագրման մասին։ Հատուկ ծառայությունների գործակալները ծպտված են գործում։ Այսինքն՝ նրանք փորձում են կասկածյալներից տեղեկատվություն ձեռք բերել՝ նրանց հետ մտերմանալով։ Ստացված փաստաթղթերում կան հրահանգներ, որտեղ նշված է, որ գործակալը պետք է ընկերանա կասկածյալի հետ, որպեսզի նրան հասանելի լինեն կասկածյալի անձնական գրառումները։ Դա թույլ կտա, օրինակի համար, ստուգել կասկածյալների ալիբին՝ համեմատելով նրանց գրառումների բովանդակությունը ժամանակի հետ, ինչպես նաեւ տեղեկատվություն հավաքել նրա շրջապատի մասին, որի մի մասը կարող են նրանց հանցակիցները լինել։ Ցանցերից յուրաքանչյուրում հատուկ ծառայությունները դուրս են բերում իրենց առանձնահատկությունները, դա մասնավորապես վերբերվում է բլոգներում հասարակական գրառումներին։ Օրինակ Twitter ցանցում գրառումները հասանելի են բոլորին, սակայն Facebook-ում մինչեւ վերջին ժամանակներս որոշ օգտագործողների համար դրանք անհասնելի են։

Բացի այդ, Facebook-ը հաճախ աջակցում է հատուկ ծառայությունների աշխատակիցներին, իսկ Twitter-ը պահպանում է տեղեկատվությունը եւ ներկայացնում է միայն այն դեպքում, եթե համապատասխան թույլտվություն կա։ EFF-ի ձեռքն ընկած երկրորդ փաստաթուղթը վերաբերում է սոցիալական ցանցերի օգտագործմանը ԱՄՆ հարկային ծառայության աշխատակիցների կողմից։ Ամերիկացի հարկայինները սակայն այլ կերպ են աշխատում, նրանք ունեն խիստ կանոններ, ըստ որոնց՝ հարկայինի աշխատակիցները, ովքեր տեղեկատվություն են հավաքում հարկ վճարողների մասին, չեն կարող այդ անել կեղծ գրանցման տվյալների միջոցով, այլ պետք է հետաքրքվեն միայն այն տեղեկություններով, որոնք բաց են եւ հասանելի։