Ամերիկացի երկրաֆիզիկոսները Խաղաղ օվկիանոսի հյուսիսարեւմտյան հատակին հայտնաբերել են աշխարհի ամենաբարձր հրաբուխը, որը չափերով համեմատելի է Բրիտանիայի կամ Մարսի Օլիմպոս լեռան՝ արեգակնային համակարգի ամենաբարձր հրաբուխի հետ։
Հրաբուխը վահանավորների դասից է՝ շատ մեծ մակերեսով։ Մինչ այդ վահանավորների մեջ ամենաբարձրը համարվում էր հավայան Մաունա-լոան, որը 100 կմ-ից ավելի տրամագիծ ունի, հայտնում է pravda.ru-ն։
Մեգահրաբուխ Տամուի տրամագիծը, ինչպես այն անվանում են, մոտ 625 կմ է, բարձրությունն էլ հասնում է 4 կմ-ի։
Տամուն արդեն 140 մլն տարի է չի ժայթքել։





























