Հայաստանի գրողների միության նախագահ եւ անվանի գրող Լեւոն Անանյանի մահվան տխուր նորությունը շատ ցավալի է ինձ համար: Թեեւ Հայաստանը հարուստ է թանկարժեք արվեստագետներով՝ արվեստի եւ գրականության ոլորտում, բայց անկասկած, Լեւոն Անանյանի մահը Հայաստանի մշակույթի եւ արվեստի համայնքում վնասաբար եւ անփոխարինելի է լինելու: Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին նման բովանդակությամբ  նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի եւ Իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջաննաթին:

«Նա արթնամիտ, մարդասեր ու արժանի գրող էր, եւ Իրան-Հայաստան մշակութային համագործության մեջ մեծ դեր է ունեցել:

Անկասկած, Հայաստանի երիտասարդ արվեստագետները, որոնք դաստիարակվել են նրա ուսմունքների տակ, կշարունակեն  այս անվանի եւ մեծարգո գրողի ճանապարհը՝ գրականության եւ մշակույթի ոլորտում:

Ես սրտով ցավակցում եմ այս խոր վիշտը նրա ընտանիքին եւ Հայաստանի գրողների միության անդամներին, եւ համբերություն եմ ցանկանում Աստծուց Ձեզ համար»,-ասված է նրա նամակում: