Սեպտեմբերի վերջին ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Նյու Յորքում կհանդիպի իրանական միջուկային ծրագրի շուրջ բանագնացների հետ: Այս մասին ասվում է Էշթոնի Twitter-ի էջում: Կողմերը հանդիպման մասին պայմանավորվել են հեռախոսազրույցի ընթացքում:
Բանակցությունների ընթացքում Իրանը ներկայացնելու է երկրի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով վերջերս է ստանձնել այդ պարտավորությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Հանդիպումը կկայանա ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստի շրջանակներում: ՄԱԿ-ի ԳՎ-ի 68-րդ նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 17-ին:





























