Աֆղանստանում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, անհայտ անձինք հարձակվել են Իրանի հյուպատոսության վրա։ Դեպքը կատարվել է երկրի հյուսիսարեւմտյան Հերատ քաղաքում։

Արդյունքում զոհվել է երեք մարդ, հայտնում է «Սինհուան»։ Կան նաեւ տուժածներ, որոնց թիվը չի հաղորդվում։ Առայժմ հայտնի չէ՝ զոհերի թվում կան դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներ, թե ոչ։

Հիշեցնենք, օգոստոսի 3-ին Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքում պայթյուն էր որոտացել Հնդաստանի հյուպատոսության մոտ։ Պայթել էր հյուպատոսության բակ մտած ականապատ մեքենան։