ՄԱԿ-ը նոր տեղ կգտնի Իրաքում փախստականների համար, որի վրա սեպտեմբեի 2-ին հարձակում էր տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը, կենդանի մնացած իրանցի այլախոհներին կտեղավորեն Բաղդադի շենքերից մեկում:
Ճամբարի վրա կատարված հարձակման արդյունքում զոհվել է 52 մարդ, հաղորդում է AP-ն: Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր 47 զոհի մասին:
Իրաքի իշխանությունների վարկածով՝ «Աշրաֆ»-ում անկարգություններ էին սկսվել, որի ընթացքում բնակիչները փորձել էին գրոհով վերցնել բանակային անցակետը, որից հետո զինվորականները կրակ էին բացել:





























