Հսկայական Nippon Moon տեսադաշտի անիվի նախագիծը, որը կարող է դառնալ աշխարհում ամենամեծը, ստեղծվել է Ճապոնիայի, Հոլանդիայիեւ Իտալիայի ընկերությունների խմբի կողմից, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդում են նախագծողները, տեսադաշտի անիվը նվազագույնը պետք է լինի 135 մետր բարձրությամբ` լոնդոնյան
Անիվը բաղկացած է լինելու 32 խցերից, որոնք ավանդական խցերի հետ քիչ ընդհանրություններ ունեն. դրանք թափանցիկ ընդարձակ «պարկուճներ» են, որոնք կարող են ազատ տեղափոխել 12-15 հոգու: Սմարթֆոնի միջոցով ամեն ոք կարող է կիրառել «հավելյալ իրականության» (AR) գործառույթը. պատուհանից դուրս պահելու ժամանակ սարքի էկրանին կհայտնվի նմանատիպ պատկեր, որը կլրացվի հավելյալ տեղեկատվությամբ, անիմացիոն նկարներով ու կերպարներով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Մեկ շրջապտույտ անիվը կատարում է 40 րոպեում: Առայժ որ քաղաքում նոր տեսարժան վայրը կկառուցվի, հայտնի չէ: Չի հրապարակվել նաեւ դրա շինարարության համար անհրաժեշտ դրամական ներդրումների չափը:





























