Չինաստանում ուժ է ստացել օրենքը, որը պայմանական պատիժ է նախատեսում՝ ընդհուպ մինչեւ ազատազրկում, ինտերնետում սուտ տեղեկություններ ու լուրեր տարածելու համար:
Այժմ ինտերնետ օգտագործողներին կարող են պատասխանատվության ենթարկել այն դեպքում, եթե նրանց տարածած տեղեկությունը լայն տարածքում ստանա: Եթե կեղծ տեղեկատվությունը 500-ից ավելի անգամ «փոստվի», ապա դա հեղինակին կդատապարտեն 3 տարի ազատազրկման, հաղորդում է «ՌԻԱ ՖեդերալՊրեսսը»:
Այդ օրենքի ստեղծումը բացատրում են նրանով, որ հանրությունը լայնորեն արձագանքում է «անպատասխանատու լուրերին», որոնք տարածվում են ցանցում:





























