Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոհանին մոտ ժամանակներս կհնադիպեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը՝ իր իրանցի գործընկեր Հոսեյնամիր Աբդոլահիյանի հետ հանդիպման ժամանակ:

«Մոտ ժամանակներս բարձր մակարդակի հանդիպում է նախատեսված Իրանի նորընտիր նախագահի հետ: Բացի այդ, ներկայումս Ձեր ԱԳՆ-ն նոր ղեկավարություն ունի»,-ասել է Բոգդանովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հաղորդվում է, որ սեպտեմբերի 13-ին, Բիշքեկում տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարները խորհրդի նիստը:

Հիշեցնենք, որ Բիշքեկում Ռուսաստանի եւ Իրանի նախագահների հնարավոր հանդիպման մասին Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր դեռեւս օգոստոսին:

Պուտինի ու Ռոուհանիի հանդիպումը կկայանա սեպտեմբերին՝ ՇՀԿ շրջանակներում