Իրանում սեպտեմբերի 10-ին խոշոր ավտոպատահար է տեղի ունեցել: «Սինհուա» գործակալության տվյալով, որին վկայակոչում է «ՌԻԱ Նովոստին», առնվազն 40 մարդ զոհվել է: Դեպքը կատարվել է Թեհրան-Կում ավտոճանապարհին:

Իրանական  IRNA գործակալությունը հայտնում է, որ բախվել են երկու ավտոբուսներ, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալով՝ ավտոբուսներից մեկի անվադողը ծակվել էր:  43 մարդ զոհվել է:

Դեպքի հանգամանքները ճշտվում են: