Իրանում խոշոր վթարի զոհ է դարձել առնվազն 44 մարդ, ավելի քան 40 մարդ վիրավորվել է, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով տեղական պետական հեռուստատեսությունը: Ավելի վաղ հաղորդվում էր ավելի քան 40 զոհերի մասին:

Իրանում 40-ից ավելի մարդ ավտոպատահարի զոհ է դարձել

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ի երեկոյան՝ Թեհրան-Կում ավտոճանապարհին, որտեղ բախվել են երկու միջքաղաքային ավտոբուսներ: Նախնական տեղեկություններով՝ պայթել է ավտոբուսներից մեկի անիվը, ինչի հետեւանքով վարորդը չի կարողացել կառավարել այն եւ հանդիպակաց գիծ է դուրս եկել, որտեղ էլ բախվել է մյուս ավտոբուսին: Բախվելուց հետո երկու փոխադրամիջոցներն էլ այրվել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: