Yahoo ընկերությունը դատի է տվել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը, որպեսզի կարողանա հրապարակել հատուկ ծառայությունների կողմից ընկերության այցելուների անձնական տվյալները ստանալու վերաբերյալ հարցումները:
Սեպտեմբերի 9-ին նման նախաձեռնությամբ են հանդես եկել նաեւ Microsoft եւ Google ընկերությունները: Այս մասին հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Yahoo-ն կես տարվա ընթացքում ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ավելի քան 13 հազար հարցում է ստացել՝ հրապարակելու օգատատերերի անձնական տվյալները:




























